Logo
ECHR

Կոնվենցիոն պահանջների ապահովում

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կատարման նոր սկզբունքները ենթադրում են ոչ միայն դատարանի վճռով սահմանված պահանջների ֆորմալ կատարում, այլ նաև երկրի իրավական համակարգում մարդու իրավունքների միջազգային կամ եվրոպական չափանիշների ներդրմանն ուղղված գործունեություն: Սա նշանակում է՝ դատարանի վճիռների կատարման գործընթացին անհրաժեշտ է ցուցաբերել համապարփակ մոտեցում՝ չսահմանափակվելով միայն Եվրոպական կոնվենցիայի պահանջները կամ Ստրասբուրգի դատարանի իրավաբանությունն իրացնելով: Այդ առումով, կարևոր են ՄԱԿ-ի և Եվրոպայի խորհրդի շրջանակներում ընդունված այն կոնվենցիաները, որոնք ուղղված են խոշտանգումների և վատ վերաբերմունքի մյուս ձևերի, անձի իրավունքները վտանգող գործունեության այլ տեսակների կանխարգելմանը: Ուստի, ստորև ներկայացվում են տեղեկություններ այն կոնվենցիաների և դրանց հիման վրա ստեղծված մարմինների մասին, որոնց  պահանջների ներդրումը սկզբունքային առումով նպաստում է Ստրասբուրգի դատարանի վճիռների կատարմանը:

Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման եվրոպական կոմիտե (ԽԿԿ)

Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման եվրոպական կոմիտե (ԽԿԿ)

Խկկ-ն ստեղծվել է Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման եվրոպական կոնվենցիայով: ԽԿԿ-ի գործունեությունը հիմնված է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 3-րդ հոդվածի վրա: ԽԿԿ-ն քննիչ մարմին չէ, բայց իրենից ներկայացնում է ազատությունից զրկված անձանց խոշտանգումներից և վատ վերաբերմունքի այլ տեսակներից պաշտպանելու ոչ դատական կանխարգելիչ մեխանիզմ`լրացնելով Եվրոպական դատարանի դատական գործունեությունը:

Խոշտանգումների դեմ ՄԱԿ-ի կոմիտե

Խոշտանգումների դեմ ՄԱԿ-ի կոմիտե

Խոշտանգումների դեմ ՄԱԿ-ի կոմիտեն վերահսկում է Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման եվրոպական կոնվենցիայի կատարումը: Կոմիտեն իր վերահսկողական գործառույթներն իրականացնում է զեկույցների ներկայացման, անհատական գանգատների քննության, հարցումների իրականացման և միջպետական բողոքների քննության միջոցով: 

Խոշտանգումների դեմ կոմիտեի`Խոշտանգումների կանխարգելման ենթակոմիտե

Խոշտանգումների դեմ կոմիտեի`Խոշտանգումների կանխարգելման ենթակոմիտե

Խոշտանգումների դեմ կոմիտեի՝ խոշտանգումների կանխարգելման ենթակոմիտեն ստեղծվել է  Խոշտանգումների դեմ ՄԱԿ-ի կոնվենցիային կից կամընտիր արձանագրությամբ: Ենթակոմիտեն իրավասու է  այցելել Կոնվենցիայի անդամ պետությունների ազատությունից զրկման վայրեր: Արձանագրությամբ Ենթակոմիտեն աջակցություն և խորհրդատվություն է ցուցաբերում նաև մարդու իրավունքների ապահովման ոլորտում Ազգային կանխարգելման մեխանիզմներին: