Logo
ECHR

ՎՃԻՌՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄ

  Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության կոնվենցիայի 46-րդ հոդվածի և 39-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ Բարձր պայմանավորվող կողմերը պարտավորվում են կատարել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Կոնվենցիայի խախտում արձանագրող վերջնական վճիռները, ինչպես նաև՝ բարեկամական կարգավորման վերաբերյալ կայացրած որոշումները:

 Վերջնական վճիռների և որոշումների կատարման գործընթացը վերահսկող մարմինը Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեն է, որը կազմված է 47 անդամ պետությունների կառավարությունների ներկայացուցիչներից: Կոմիտեին աջակցում է Մարդու իրավունքների և իրավունքի գերակայության գլխավոր տնօրինության Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կատարման ստորաբաժանումը:

  Անդամ պետությունները, կրելով վճռով արձանագրված խախտումների հետևանքները վերացնելու իրավական պարտականությունը, անհրաժեշտ միջոցների և միջոցառումների ընտրության հայեցողություն (a margin of appreciation) ունեն: Որպես կանոն՝ պատասխանող պետությունն է սահմանում անհրաժեշտ միջոցառումների շրջանակը, սակայն Նախարարների կոմիտեն վերահսկում է այդ գործընթացը: Դատարանը կարող է աջակցել վճիռների կատարման գործընթացին, մասնավորապես՝ պիլոտային վճիռների ընթացակարգի միջոցով (կիրառվում է համակարգային խնդիրներին արձագանքելու նպատակով):

  Վճիռների կատարման շրջանակներում ձեռնարկվող միջոցառումները, որպես կանոն, լինում են անհատական կամ ընդհանուր բնույթի: 

Հավելյալ տեղեկությունների համար, տե՛ս ԸՆԴՀԱՆՈՒՐ ՆԿԱՐԱԳԻՐԸ բաժինը: