Logo
ECHR

Իրադարձություններ

ՄԻԵԴ-ը բավարարել է Մանվել Գրիգորյանի գործով միջանկյալ միջոց ձեռնարկելու պահանջը

21.06.2019

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը 2019 թվականի հունիսի 21-ի որոշմամբ բավարարել է Մանվել Գրիգորյանի միջնորդությունը՝ Եվրոպական դատարանի կանոնների 39-րդ կանոնի համաձայն միջանկյալ միջոց ձեռնարկու վերաբերյալ:

Նշված որոշմամբ Դատարանը ՀՀ կառավարությունից պահանջում է ապահովել, որ դիմումատուն ստանա անհրաժեշտ դեղորայք և բժշկական օգնություն՝ «Նաիրի» բժկական կենտրոնի կողմից 2019 թվականի հունիսի 3-ին տրված տեղեկանքին և 2019 թվականի հունիսի 11-ի թվագրությամբ բժշկական եզրակացությանը համապատասխան:

Միևնույն ժամանակ Եվրոպական դատարանը լիահույս է, որ  դիմումատուն կհամաձայնի ստանալ իր ընթացիկ առողջական վիճակին համապատասխան տրամադրվող բժշկական աջակցությունը:

Եվրոպական դատարանը նաև կողմերի ուշադրությունն է հրավիրել այն փաստին, որ Պայմանավորվող պետության կողմից 39-րդ կանոնի համաձայն սահմանված միջոցի իրականացումը չապահովելը կարող է հանգեցնել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 34-րդ հոդվածի խախտման: