Logo
ECHR

Իրադարձություններ

Նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է ՄԻԵԴ-ում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչի մասին օրենքը

23.07.2019

2019թ. հուլիսի 23-ին Նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է «Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչի մասին» օրենքը: Օրենքն ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հիշեցնենք՝ առաջին անգամ օրենքի մակարդակով կկարգավորվի Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչության ոլորտը: Այս քայլով առավել հստակ ու համապարփակ կսահմանվի Ներկայացուցչի կարգավիճակը, նրա նշանակման և փոխարինման կարգը, Ներկայացուցչի լիազորությունների շրջանակը և հարաբերակցությունը պետական և տեղական ինքնակառավարման մարմինների և դրանց պաշտոնատար անձանց հետ, ինչպես նաև Ներկայացուցչի գրասենյակի նպատակն ու խնդիրները: