Logo
ECHR

Իրադարձություններ

Եվրոպական դատարանը որոշել է հանել գանգատը քննվող գործերի ցանկից

14.03.2019

2019 թվականի մարտի 14-ին Եվրոպական դատարանը հրապարակել է «Գալստյանն ընդդեմ Հայաստանի» (թիվ 25465/15) գանգատի վերաբերյալ որոշումը: Հանդես գալով Կոմիտեի կազմով՝ Եվրոպական դատարանը որոշել է հանել գանգատը քննվող գործերի ցանկից:

Դիմումատուն չի արձագանքել Քարտուղարության 2018 թվականի սեպտեմբերի 27-ի վերջին նամակին, որը հիշեցնում էր դիմումատուին, որ իր հետագա դիտարկումների ներկայացման համար թույլատրված ժամանակահատվածը լրացել է 2018 թվականի հունիսի 8-ին: Նրա ուշադրությունը հրավիրվել է Կոնվենցիայի 37-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետին:

Հաշվի առնելով այս հանգամանքը՝ Եվրոպական դատարանը համարել է, որ դիմումատուն հրաժարվում է իր ներկայացրած գանգատից: