Logo
ECHR

Իրադարձություններ

Վճիռների կատարման վերաբերյալ երկկողմ խորհրդակցություններ

29.09.2015

2015 թվականի սեպտեմբերի 29-ին ՀՀ գլխավոր դատախազությունում կայացել է ՀՀ գլխավոր դատախազ, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցիչ Գևորգ Կոստանյանի հանդիպումը Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կատարման դեպարտամենտի ղեկավար Ժենևյեվ Մայերի, դեպարտամենտի ղեկավարի տեղակալ Ֆրեդրիկ Սունդբերգի և դեպարտամենտի իրավաբան Վահե Դեմիրճյանի հետ: ՀՀ գլխավոր դատախազ, ՄԻԵԴ-ում ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցիչ Գևորգ Կոստանյանը կարևորել է Դեպարտամենտի ղեկավարության հետ պարբերաբար անցկացվող երկկողմ խորհրդակցությունները, որոնց ընթացքում քննարկվում են Հայաստանի Հանրապետության վերաբերյալ Եվրոպական դատարանի վճիռների կատարման ընթացքին, առանձին գործերով կայացված վճիռների կատարողական-վերահսկողական վարույթների հնարավոր փակմանը վերաբերող հարցեր։ Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պատվիրակությունն ընդգծել է, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչի և նրա աշխատակազմի կողմից հաստատվել է ակտիվ և արդյունավետ համագործակցություն Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կատարման դեպարտամենտի հետ:

Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ  Է. Բաբայանը, ՄԻԵԴ-ում ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցչի տեղակալ, ՀՀ արդարադատության նախարարի տեղեկալ Ա. Թաթոյանը: Կողմերը քննարկել են  վճիռների կատարման ընթացքին վերաբերող հարցերի լայն շրջանակ: