Logo
ECHR

Իրադարձություններ

ՄԻԵԴ-ը հրապարակել է «Արզումանյանն ընդդեմ Հայաստանի» գործով վճիռը

11.01.2018

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը, հանդես գալով Պալատի կազմով, հրապարակել է «Արզումանյանն ընդդեմ Հայաստանի» (գանգատ թիվ 25935/08) գործով վճիռը, որով արձանագրել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 5–րդ հոդվածի 3-րդ կետի (ազատության և անձնական անձեռնմխելիության, ողջամիտ ժամկետում դատաքննության կամ մինչև դատաքննությունն ազատ արձակվելու իրավունք) խախտում:

Գործը վերաբերում է արտաքին գործերի նախկին նախարար և «Քաղաքացիական անհազանդություն» քաղաքական շարժման առաջնորդի կալանավորմանը՝ փողերի լվացման մեղադրանքով: Դիմումատուն ձերբակալվել է 2007 թվականի մայիսին և կալանավորվել:

Ներպետական դատարանները բավարարել են կալանավորման միջնորդությունը՝ որոշման հիմքում դնելով քրեական վարույթն իրականացնող մարմնից թաքնվելու, քրեական պատասխանատվությունից խուսափելու կամ քրեական օրենքով չթույլատրված նոր արարք կատարելու հիմքերը: Դիմումատուի կալանքը նույն հիմքերով շարունակաբար երկարացվել է:

Եվրոպական դատարանը գտել է, որ պատասխանող կառավարությունը (Հայաստանի Հանրապետություն) պարտավոր է դիմումատուին վճարել 2000 եվրո (ոչ նյութական վնաս) և 500 եվրո (ծախսեր և ծախքեր)։