Logo
ECHR

Իրադարձություններ

ՄԻԵԴ-ը հրապարակել է 2 որոշում

21.03.2019

2019թ. մարտի 21-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է «Ամրահովն ընդդեմ Հայաստանի» (գանգատ թիվ 49169/16) և «Խուդունցն ընդդեմ Ադրբեջանի» (գանգատ թիվ 74628/16) գանգատների վերաբերյալ որոշումները:

Գանգատները վերաբերում են 2016թ. ապրիլյան իրադարձություններին:

Եվրոպական դատարանը դիմումատուների գանգատները Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն ճանաչել է ակնհայտ անհիմն և, ղեկավարվելով Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 4-րդ մասով, որոշել է դրանք համարել անընդունելի:

Որոշումներին հնարավոր է ծանոթանալ հետևյալ հղումներով՝

«Ամրահովն ընդդեմ Հայաստանի»

 «Խուդունցն ընդդեմ Ադրբեջանի»